Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:18

Փոխվարչապետ Մաթևոսյանի նախագահությամբ տեղի է ունեցել կանանց հարցերով խորհրդի նիստը

Փոխվարչապետ Մաթևոսյանի նախագահությամբ տեղի է ունեցել կանանց հարցերով խորհրդի նիստը

Փոխվարչապետ Համարձում Մաթևոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կանանց հարցերով խորհրդի նիստը, որին մասնակցում էին ինչպես խորհրդի անդամները, այնպես էլ միջազգային մեր գործընկերները և հասարական կազամակերպությունների ներկայացուցիչները։

Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ողջունելով նիստի մասնակիցներին՝ փոխվարչապետն ընդգծել է խորհրդի նշանակությունը, որը կոչված է աջակցելու երկրի հասարակական, սոցիալական, տնտեսական և քաղաքական հարթակներում կանանց և տղամարդկանց հավասար ներգրավմանը, կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ամրապնդմանը և յուրաքանչյուր քաղաքացու համար խտրականությունից զերծ և անվտանգ միջավայրի ապահովմանը:

Օրակարգային հարցերը ներառել են STEM ուղղվածությամբ բարձրագույն կրթության բոլոր մակարդակներում կանանց ներգրավածության բարձրացմանն ուղղված միջոցառումները, ՏՏ ոլորտում կանանց ներգրավածությունը խթանող միջոցառումները և առաջարկները, ՀՀ զինված ուժերում կանանց լիարժեք և բովանդակային ներգրավման հիմնախնդիրները և այլ ոլորտին առնչվող հարցեր։

Արձագանքելով քննարկվող հարցերին՝ փոխվարչապետը նշել է, որ շարունակական կրթության միջոցով և կառուցողական ու հասցեական մոտեցմամբ պետք է քայլ առ քայլ մոտենանք խորհրդի հիմնական նպատակների իրագործմանը և պետության ու հասարակության միջև ձևավորենք այնպիսի երկխոսություն, որ գենդերային հավասարության ապահովումը մեր երկրում դառնա օրինաչափ գործընթաց, իսկ խոչընդոտների հաղթահարումը՝ ճկուն։

Հավատարիմ մնալով Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության իրականացման ռազմավարության սկզբունքներին՝ Համբարձում Մաթևոսյանը շեշտել է, որ գենդերային հավասարությունը բոլոր բնագավառներում խթանելու համար պետք է ստեղծվի և ներդրվի այնպիսի գործուն մեխանիզմ, որը հանրության շրջանում կապահովի պետական աջակցությամբ և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ իրականցվող ծրագրերի իրազեկվածության մակարդակի բարձրացումը, իսկ այս ուղղությամբ իրականացվող միջոցառումներին մասնակից լինելը կդառնա համակարգված ու թիրախավորված գործընթաց, ինչն էլ կօգնի մեզ, գնահատելով առկա վիճակագրությունը, ծրագրերն ավելի հասցեական դարձնել և հետագա գերակայությունների սահմանման հարցում ավելի թիրախային լինել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+