Օդի ջերմաստիճանը Հայաստանում էապես չի փոխվի։ Այս մասին հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Երևանում այսօր ցերեկը, հոկտեմբերի 29-31-ը, նոյեմբերի 1-ին և 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարզերում այսօր և վաղը ցերեկը, հոկտեմբերի 30-ին և 31-ին, նոյեմբերի 1-ին և 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 29-ի գիշերը Գեղարքունիքի և Սյունիքի առանձին հատվածներում սպասվում են թույլ տեղումներ։
Քամին՝ արևմտյան 2-5մ/վ:
Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ թույլ անձրև։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







