Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Մարկ Կամերոնը ծաղիկներ է խոնարհել Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում և մեկ րոպե լռությամբ հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։
Նա նաև այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան՝ ավելին իմանալու 1,5 միլիոն հայերի կյանք խլած ցեղասպանության մասին և գրառում է արել պատվավոր հյուրերի գրքում։
Նշենք, որ Պետդեպի ներկայացուցիչները հոկտեմբերի 24-ին այցելել են Գեղարքունիքի մարզ, ծանոթացել սահմանային իրավիճակին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







