Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:26

Արամ Ա-ն չի մասնակցելու Համաշխարհային հայկական գագաթնաժողովին

Արամ Ա-ն չի մասնակցելու Համաշխարհային հայկական գագաթնաժողովին

Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսարանը բոյկոտում է Համաշխարհային հայկական գագաթնաժողովը։ Այս մասին հայտնում է Cilicia TV—ն` կաթողիկոսարանի իր աղբյուրներին հղումով։

«Հոկտեմբեր 28-31-ին Երեւանի մէջ տեղի ունենալիք «Համաշխարհային Հայկական Գագաթնաժողով»ի գծով Cilicia TV-ն Կաթողիկոսարանի դիւանատունէն իմացաւ, թէ շուրջ ամիս մը առաջ, Հայաստանի Հանրապետութեան Սփիւռքի Գործերու Գլխաւոր Յանձնակատար Տիար Զարեհ Սինանեան հեռաձայնային կապով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը հրաւիրած է յիշեալ «Գագաթնաժողով»ին մասնակցելու: Մեր ազգը եւ յատկապէս Հայաստանը ու Արցախը դիմագրաւող ներկայ տագնապալից ժամանակներուն եւ ներ-Հայաստանեան ոչ-նպաստաւոր պայմաններուն մէջ, նման նախաձեռնութեան նկատմամբ Վեհափառ Հայրապետը իր մտահոգութիւնը ու վերապահութիւնը յայտնած է:

Cilicia TV-ն նոյն աղբիւրէն իմացաւ, թէ Ազգային Կեդրոնական Վարչութիւնը, անցեալ շաբաթ իր գումարած նիստին, բաժնելով Վեհափառ Հայրապետին մտահոգութիւնը եւ նկատի ունենալով, որ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը չէ ներառուած գագաթնաժողովի կազմակերպչական աշխատանքներուն մէջ, ինչպէս նաեւ Սփիւռքի կեանքէն ներս գործող կազմակերպութիւններ չեն հրաւիրուած, այլ միայն անհատ ազգայիններ, ճիշդ չնկատեց մեր Սուրբ Աթոռին եւ իր թեմերուն մասնակցութիւնը գագաթնաժողովին:

Ազգ. Կեդրոնական Վարչութեան նիստին Վեհափառ Հայրապետը շեշտած է, թէ «ժամանակակից մեր պատմութեան ներկայ ճակատագրական հանգրուանին, մեր ազգին ղեկավարութեան՝ Հայաստան, Արցախ եւ Սփիւռք, միատեղ համախմբումը եւ վճռական որոշումներու կայացումը՝ ի խնդիր Հայաստանի ու Արցախի փրկութեան, աւելի քան հրամայական է ու անյետաձգելի: Այսօր ա՛յս պէտք է դառնայ մեր մտահոգութեան ու աշխատանքներուն կիզակէտը»», — նշված է տեղեկատվության մեջ։

Նշենք, որ Սուրբ Էջմիածինը ևս նպատակահարմար չի համարել մասնակցությունը գագաթնաժողովի աշխատանքներին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+