Երևանում հոկտեմբերի 16-18-ը հնարավոր է կարճատև անձրև։ Այս մասին հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Մարզերում հոկտեմբերի 14-18-ը առանձին շրջաններում սպասվում է անձրև, 18-ի ցերեկը հնարավոր է նաև ամպրոպ:
Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մինչև հոկտեմբերի 15-ը ցերեկն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև և ամպրոպ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







