Երևանում հոկտեմբերի 15-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերը, 16-ին և 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 14-ին կեսօրից հետո, 15-ի գիշերը սպասվում է անձրև։ Այս մասին հայտնում են ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:
Մարզերում հոկտեմբերի 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 13-ի ցերեկը, 14-17-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև, 13-ի ցերեկը հնարավոր է նաև ամպրոպ:
Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 13-ին և 14-ին ցերեկն աստիճանաբար կնվազի 2-5 աստիճանով:
Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ անձրև և ամպրոպ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







