Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:42

«Վերին Լարսում» ՀՀ քաղաքացի հանդիսացող անձանց «հերթերի խնդիրը» լուծվում է. ԶԼՄ

«Վերին Լարսում»  ՀՀ քաղաքացի հանդիսացող անձանց  «հերթերի խնդիրը» լուծվում է. ԶԼՄ

Վրացական Կազբեգի քաղաքի մունիցիպալիտետի աղբյուրը «Коммерсантъ» — ին հայտնել է, որ «Վերին Լարս» սահմանային անցակետով Վրաստան մուտք գործել ցանկացող ռուսական ավտոմեքենաների կուտակման  խնդիրը «գործնականում լուծվել է»:

Քաղաքապետարանի աշխատակցի խոսքով, որը ցանկացել է անհայտ մնալ, այժմ «սահմանին մնացել է այնքան մեքենա, որքան այնտեղ եղել է ավանդաբար՝ մինչև ճգնաժամի սկսվելը»:

«Коммерсантъ» — ի զրուցակիցը կարծիք է հայտնել, որ ճգնաժամային իրավիճակը հաղթահարելուն օգնել է Հյուսիսային Օսիայի իշխանությունների որոշումը՝ երկիր չթողնել ՌԴ քաղաքացիներին, որոնք ապրում են երկրի այլ ՌԴ այլ սուբյեկտներում: «Թույլ են տալիս միայն Վրաստանի, Հայաստանի, այլ պետությունների քաղաքացիներին, ինչպես նաև Հյուսիսային Օսիայի բնակիչներին»,— նշել է մունիցիպալ ծառայողը: Ըստ այդմ՝ սահմանը ոտքով հատել ցանկացողներ արդեն չկան։

Վրաստանի տարածքով ՌԴ-ից Հայաստան եկող բեռնատար մեքենաներից հերթը նախկինի պես պահպանվում է, բայց այն հիմա այնքան էլ մեծ չէ։

ՌԴ-ում մասնակի մոբիլիզացիա հայտարարելուց անմիջապես հետո Ռուսաստանի և Վրաստանի սահմանին հսկայական հերթ է գոյացել մի քանի հազար մարդատար ավտոմեքենաներից: Այն սկսվում էր գրեթե Վլադիկավկազի մոտակայքից՝ մինչև սահմանային անցակետ։

Շուտով ՌԴ իշխանությունները հսկիչ անցակետի մոտ դաշտային զորահավաքային կենտրոն են բացել, սակայն դա ավելի քիչ է ազդել իրավիճակի վրա, քան Հյուսիսային Օսիայի իշխանությունների կողմից ֆեդերացիայի մյուս սուբյեկտների հետ վարչական սահմանների փակումը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+