Երևանում այսօր ցերեկը, հոկտեմբերի 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ հոկտեմբերի 9-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:
Մարզերում այսօր ցերեկը, հոկտեմբերի 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 9-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ արևմտյան 2-5մ/վ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







