Դեկտեմբերի 15-ից Flyone Armenia-ն Երևան-Միլան-Երևան երթուղով չվերթներ կիրականացնի շաբաթական 2 անգամ՝ հինգշաբթի և կիրակի օրերին, հայտնում է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։
«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flyone.eu կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







