Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:54

Վերջին 7 ամսում Ռուսաստանի համար Թուրքիան դարձել է կարևոր տարանցիկ կետ

Վերջին 7 ամսում Ռուսաստանի համար Թուրքիան դարձել է կարևոր տարանցիկ կետ

Այն բանից հետո, երբ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով Էստոնիան, Լիտվան և Լատվիան փակեցին մուտքը ռուսաստանցի զբոսաշրջիկների համար, Ստամբուլը կարևոր նշանակություն ձեռք բերեց վերջիններիս համար՝ որպես արևմտյան շրջագայության համար տարանցման կարևոր ուղի։ Այս մասին գրում է Ermenihaber-ը:

Ի դեպ, Մերձբալթյան վերոհիշյալ 3 երկրները և Լեհաստանը սեպտեմբերի 19-ից արգելել են Ռուսաստանի քաղաքացիների մուտքը այնտեղ նույնիսկ նաև այն դեպքում, եթե անգամ նրանք ունեն շենգենյան վիզա։

Արգելող այդ 4 երկրների կողմից համատեղ հայտարարություն է տարածվել, որում մասնավորապես ասված է. «Հաշվի առնելով մեր հասարակական կարգի պահպանության և անվտանգության հարցերը՝ մենք արգելում ենք Ռուսաստանի քաղաքացիներին այցելել մեր երկրներ որպես զբոսաշրջիկներ։ Ակնկալում ենք, որ Եվրամիութան բոլոր երկրները ևս շուտով կդիմեն նմանատիպ քայլի՝ արգելելով Ռուսաստանի քաղաքացիների զբոսաշրջային այցելությունները»։

Արդյունքում մնացել է միայն Ֆինլանդիայի տարբերակը՝ որպես միակ ցամաքային ճանապարհաելք դեպի Արևմուտք։  Բայց Ֆինլանդիայի կառավարությունն էլ հեշտությամբ չի տրամադրում վիզաներ Ռուսաստանի քաղաքացիներին։

Նման պարագայում, ըստ թորքական լրատվամիջոցների, սպասվում է, որ օդային փոխադրումները Ռուսաստանից դեպի Թուրքիա էապես կավելալան։  Մանավանդ որ վերջին 7 ամսում Թուրքիան արդեն դարձել է Ռուսաստանի համար կարևոր տարանցիկ կետ։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+