«Deep Purple» լեգենդար ռոք-խմբի երգիչ Յան Գիլլանն իր պաշտոնական կայքում այսօր հայամետ գրառմամբ է հանդես եկել:
«Խնդրում եմ, կարդացե՛ք Բրայան Մեյի լավ գրած այս ուղերձը, որը վերաբերում այն հարձակումներին, որոնց միշտ ենթարկվում է Հայաստանը՝ իր հարևանների կողմից: Կարդացեք ու մի հավատացեք նրան, ինչ ասում են սրիկաները՝ որպես ինքնարդարացում: Շնորհակալություն»,-ասել է երգիչը՝ նկատի ունենալով ադրբեջանցիներին:
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Ըստ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների ու անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: Հավելենք, որ այսօր Ադրբեջանը հայկական կողմին 95 հայ զինծառայողի դի է հանձնել, իչի մասին Armenia Today-ին ասել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







