Երևանի առանձին հատվածներում այսօր կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Այս մասին հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Սեպտեմբերի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-19մ/վ արագությամբ:
Մարզերում այսօր ցերեկը, սեպտեմբերի 15-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև, 14-ի ցերեկը՝ նաև ամպրոպ:
Սեպտեմբերի 15-ի ցերեկը, 16-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 14-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա:
Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ անձրև:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







