Երևանում այսօր ցերեկը, օգոստոսի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Կենտրոնից հայտնում են նաև, որ երեկոյան ժամերին Երևանում սպասվում է քամու ուժգնացում 13-15մ/վ:
Իսկ մարզերում այսօր ցերեկը, օգոստոսի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևելյան 2-5մ/վ:
Մասնավորապես Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 14-17մ/վ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 20-22-ն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







