Մայրաքաղաքի կենտրոնում դժվարանցանելի է երթևեկությունը. Մաշտոց-Մոսկովյան և Սայաթ-Նովա-Մաշտոց փողոցների հատվածներում լուսացույցները չեն աշխատում, ինչի հետևանքով խաթարվել է մեքենաների շարժը։ Այս մասին հայտնում է Armenia Today-ի թղթակիցը։
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից Armenia Today-ին հայտնեցին, որ լուսացույցները չեն աշխատում հոսանքազրկման պատճառով։ Էլեկտրաէներգիայի վերականգնման դեպքում լուսացույցի աշխատանքը կկարգավորվի՝ հայտնեցին գերատեսչությունից։
ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 22-ին էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին
Հուլիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը, հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական...




































