Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:57

Եվրատեսիլում Հայաստանի ներկայացուցչի երգը վիրուսային է դարձել TikTok-ում. BBC

Եվրատեսիլում Հայաստանի ներկայացուցչի երգը վիրուսային է դարձել TikTok-ում. BBC

«Եվրատեսիլ-2022» — ում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինի երգը բրիտանական հիթ-շքերթներում զբաղեցրել է 26-րդ տեղը։

Snap երգը օգտագործվել է Tiktok-ի ավելի քան 360 000 տեսահոլովակում, որոնցից մի քանիսը միլիոնավոր լայքեր են հավաքել, գրում է BBC-ն՝ նշելով, որ հայերեն երգը վիրուսային է դարձել սոցցանցում։

«Երազանքներս իրականանում է»,-ասել է 22-ամյա երգչուհին BBC News-ին:

Սա այս տարվա մրցույթի հիթ-շքերթներում երկրորդ երգն է Միացյալ Թագավորությունից Սեմ Ռայդերի երգից հետո, որը երկրորդ տեղն է զբաղեցրել Եվրատեսիլում:

«Երբեք չգիտես, թե ինչը վիրուսային կդառնա TikTok — ում», — ասաց Ռոզա Լինը:

Երգի տարբեր տարբերակները մեծացրել են նրա համաշխարհային ժողովրդականությունը։

«Հենց որ մենք հասանք օրական մեկ միլիոն լսումների, ես ասացի «Աստված իմ»։ Ես ամեն օր ստուգում եմ Spotify — ի ցուցանիշները և տեսնում եմ, թե ինչպես են դրանք աճում, և պարզապես չեմ կարող հավատալ դրան։, — նշել է Լինը՝ հավելելով, որ իրականացել է մանկության իր երազանքը։

Երգը հայտնվել է Լատինական Ամերիկայի և ԱՄՆ-ի, ինչպես նաև Աֆրիկայի երկրների հիթ-շքերթներում։

«Շանս կար, որ երգը կհայտնվի եվրոպական չարթերում, և դա հիանալի է», — նշել է Լինը:

Թուրինում կայացած Եվրատեսիլի եզրափակչում Snap-ը 25-ից 20-րդ տեղն է զբաղեցրել՝ Մեծ Բրիտանիայից ոչ մի միավոր չստանալով ոչ հանրության քվեարկության արդյունքում, ոչ էլ ժյուրիի քվեարկության արդյունքում:

«Դա իմ առաջին ելքն էր դեպի մեծ բեմ, բայց ես ինձ այնքան լավ էի զգում։ Ես ինձ զգում էի ինչպես տանը», — հայտարարել է Լինը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+