Երևանի քաղաքապետարանի և Ֆրանկոֆոն քաղաքապետների ասոցիացիայի միջև հաստատված գործակցության շրջանակում մայրաքաղաքում մեկնարկել է Էրեբունի հնավայրի պահպանման, արժևորման, զբոսաշրջության խթանման ու տուրիստական ծառայությունների ընդլայնման ծրագրի առաջին փուլը: Այս մասին Facebook-ի էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
«Մեր գլխավոր նպատակն է հանրահռչակել ու պահպանել Երևանի հազարամյակների պատմությունը վկայող հնավայրերը: Ուրարտական ժամանակաշրջանին բնորոշ աղյուսների արտադրությունը հնարավորություն կտա վերականգնողական աշխատանքներ տանել ոչ միայն Կարմիր բլուրում, այլև Էրեբունի և Շենգավիթ հնավայրերում»,- գրել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







