Գիշերը մտել են Արթիկի վետերանների միության շենք, վնասել գույքը, այրել Ապրիլյան և 44-օրյա պատերազմի հերոսների նկարները։
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը։
«Հայտնում եմ, որ եթե առաջիկա մեկ երկու օրվա ընթացքում, պետական կառույցները չբացահայտեն և չպատժեն սրբապիղծներին, ստիպված կլինենք զբաղվել ինքնադատաստանով, և անկանխատեսելի գործողությունների պատասխանատվությունը կկրի իշխող քաղաքական ուժը, քանի որ սրբապղծությունն իրենք ներմուծեցին Հայաստան»,- գրել է նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







