Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:39

Հայաստանի հունական համայնքը հարգանքի տուրք է մատուցել Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայաստանի հունական համայնքը հարգանքի տուրք է մատուցել Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայաստանում հունական համայնքը հարգանքի տուրք է մատուցել 1916-1922թթ. Օսմանյան կայսրության ու Թուրքիայի Հանրապետության կողմից իրականացված Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հավելելով, որ հիշատակի արարողությունը տեղի է ունեցել Երևանի Նորագավիթ թաղամասի Սուրբ Գևորգ եկեղեցու տարածքում:

Առաջին անգամ է, որ հարգանքի տուրքի արարողությունն անցկացվում է եկեղեցում, որն ուղեկցվում է պատարագով։
«Մենք՝ որպես փոքր ազգ, նախ պետք է ապագային նայենք: Հայ, հույն և մնացած փոքր ժողովուրդները պետք է հասկանան, որ փոքր ժողովուրդների գոյատևման համար հարկավոր է մեծ դաշույն։ Փոքր ժողովուրդները պետք է դառնան ուժեղ։ Եթե մենք և մնացած բոլոր փոքր պետությունները, ովքեր խնդիր ունեն Թուրքիայի հետ, ուզում են իրենց ձայնը լսելի լինի, պետք է ստեղծեն միասնական ճակատ, պետք է լինեն միասին հանուն իրենց գոյության պահպանման»,- նշել է Հայաստանի և Արցախի հունական համայնքների ղեկավար Էդուարդ Պոլատովը։

Ներկաները, որոնց թվում էին նաև վարչապետի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների կրթամշակութային կենտրոնի ղեկավար Ավագ Հակոբյանը և Երևանի «Պոնտի» հունական համայնքի նախագահ Էդուարդ Միխայլովը, ի հիշատակ Պոնտոսի հույների ցեղասպանության նահատակների՝ մոմ վառեցին եկեղեցում։

2015թ․ մարտի 24-ին Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Պոնտոսի հույների ցեղասպանությունը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+