Մոսկվայի արևելքում ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ մարդ սպանվել է, երկուսը՝ վիրավորվել։ Տուժածները, ըստ նախնական տեղեկությունների, երկվորյակ եղբայրներ են, այս մասին գրում է Antituran-Telegram-ալիքը։
«Կիրակի գիշերը Ռուսակովսկի փողոցում՝ «Бакинский дворик» ռեստորանի մոտ, վիճաբանություն է սկսվել քաղաքացիների միջև, որը վերածվել է դանակահարության։
Արդյունքում ծանր վնասվածքներ են ստացել Հայաստանի երեք քաղաքացիներ, որոնցից երկուսը երկվորյակ եղբայրներ են՝ 30 տարեկան։ Նրանցից մեկը հաջորդ օրը մահացել է հիվանդանոցում, իսկ մյուսը որովայնի վնասվածքներով հիվանդանոցում է։ Երրորդ տուժողը նույնպես հայաստանցի է, նա կրծքավանդակի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։
Հանցագործությունը կատարելու կասկածանքով հետախուզվում է մի տղամարդ, որը, ենթադրաբար, 25-30 տարեկան ադրբեջանցի է, կոնֆլիկտի դրդապատճառները պարզվում են։
Ըստ մեր նախնական տվյալների՝ կոնֆլիկտը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ռեստորանի հայ այցելուները նկատել են, որ իրենց տրամադրած հաշիվը չի համապատասխանում կատարված պատվերին»,- գրում է Telegram-ալիքը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







