Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:20

Քաղաքակիրթ Հայաստանի արհամարհանքը մշակույթի հանդեպ

Քաղաքակիրթ Հայաստանի արհամարհանքը մշակույթի հանդեպ

Հատկանշական է, որ արձանը փչացնելու գաղափարը կանգ չի առել նույնիսկ այգում վարվելակարգի և այգու հանդեպ խնամքով վերաբերվելու ցուցանակների առաջ, որը տեղադրված է այգում։

Միևնույն ժամանակ պետք է նշել այն փաստը, որ այգում չեն երևում հսկող տեսախցիկներ. գուցե կան, բայց թաքցված են։

Մի կողմից՝ դրանց բացակայությունը կամ ոչ ակնառու լինելը հասկանալի է, մյուս կողմից՝ եթե 21-րդ դարի քաղաքակիրթ աշխարհում դեռ կան որոշակի հոգեբանությանբ մարդիկ, որոնց համար զուտ ցուցանակի գրությունը, այսինքն՝ մարդկային լեզվով արված զգուշացումը ոչինչ չի նշանակում, ապա անհրաժեշտություն է առաջանում հատուկ և լուրջ հսկողության։

Եվ առհասարակ որևիցե բան անելուց առաջ եկեք չմոռանանք, որ Երևանը Հայաստանի դեմքի այն դիմագիծն է, որով ցանկացած օտարերկրացի ծանոթանում է մեր երկրին։

Մեր մայրաքաղաքը ոչ միայն ՀՀ վարչական կենտրոնն է, այլև Հայաստանի ամենախնամված ու զարգացած հատվածը, որով առաջին հերթին ներկայանում ենք աշխարհին։

Ստացվում է, որ նորաբաց այգու հուշարձանի առիթով այսօր արձանագրված փաստը առավել քան խոսուն ազդանշան է երկու շատ տխուր իրողության, որ գուցե դեռևս ոչ ակնբախ, բայց այնուամենայնիվ գոյություն ունի մեր մեջ, որ մշակութային արժեքներ փչացնելը ինչ-որ անհասկանալի տենդենց կամ ազգային առանձնահատկության է վերածվել, և որ Հայաստանի քաղաքացին դժվար թե այսուհետ «գլուխ գովելու» հիմք կունենա:

Եվ վերջին հաշվով գոյություն ունի «Հասարակական կարգի եվ բարոյականության դեմ ուղղված հանցագործությունների մասին» օրենք, որում հստակ ասված է . «Հոդված 260. Վանդալիզմը. Շենքերը կամ այլ կառույցներն անպարկեշտ գրագրություններով կամ պատկերներով պղծելը, հասարակական տրանսպորտում կամ այլ հասարակական վայրերում գույքը վնասելը, եթե բացակայում են առավել ծանր հանցագործության հատկանիշները՝ պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով ( հիշեցնենք, որ նվազագույն աշխատավարձը 55,000 դր.) կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով»։

Armenia Today տեղեկատվական-վերլուծական պորտալի թղթակցի տեղեկացմամբ՝ միջադեպից հետո այգում են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը և ոստիկանության աշխատակիցները: Դեպքի մանրամասները քննվում են։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+