Armenia today-ի հարցմանը ի պատասխան Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի օգնական Վրույր Պեպանյանը պարզաբանեց, որ Հերացի փողոցում ծառահատման հետ կապված Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ահազանգ չի ստացել, նշված դեպքը հայտնաբերվել և քննվում է ոստիկանության կողմից, իսկ առհասարակ իրականացվում են տարածքային ինքնակառավարման մարմինների կողմից:
Ըստ օրենքի ապօրինի ծառահատման համար սահմանված է Քրեական կամ վարչական պատասխանատվություն՝ կախված հասցված վնասի չափից:
Եթե հաշվարկված վնասի չափը գերազանցում է 200.000 ՀՀ դրամը, ապա իրավախախտը ենթակա է քրեական պատասխանատվության՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կալանք՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի:
Առհասարակ ընդհանուր օգտագործման հողային տարածքներում բնապահպանական հսկողություն իրականացնում են տեղական ինքնակառավարման մարմինները կամ տարածքային կառավարման մարմինները։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն իրականացնում է վերահսկողական գործառույթներ, թեև պարբերաբար շրջայցեր ևս իրականացնում է բնապահպանկան իրավախախտումներ կանխարգելելու կամ հայտնաբերելու նպատակով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







