Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:48

Արթուր Խաչատրյանը եվրոխորհրդարանականներին ներկայացրել է Ադրբեջանի կողմից շարունակվող հայատյաց քաղաքականությունը

Արթուր Խաչատրյանը եվրոխորհրդարանականներին ներկայացրել է Ադրբեջանի կողմից շարունակվող հայատյաց քաղաքականությունը

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախաձեռնությամբ մայիսի 2-6 կայացավ ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանի այցը Ստրասբուրգ և Բրյուսել։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակից։

Ստրասբուրգում ԱԺ պատգամավորը և ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի ներկայացուցիչները հանդիպումներ ունեցան Եվրախորհրդարանի տարբեր երկրներից տարբեր պատգամավորական խմբերի անդամ երկու տասնյակ պատգամավորների հետ։ Մասնավորապես, հանդիպումներ են տեղի ունեցել Եվրախորհրդարանի փոխնախագահ Էվա Քայլիի (Հունաստան, Սոցիալիստներ և դեմոկրատներ), Հարավային Կովկասի երկրների հետ համագործակցության պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդի (Էստոնիա, Սոցիալիստներ և դեմոկրատներ), Եվրանեսթ խորհրդարանական վերաժողովի պատվիրակության ղեկավար Անդրիուս Կուբիլիուսի (Լիտվա, Եվրոպական ժողովրդական կուսակցություն) , Հայասատանի հարցերով Եվրախորհրդարանի զեկուցաբեր Անդրեյ Կովաչևի, (Բուլղարիա, Եվրոպական ժողովրդական կուսակցություն), ինչպես նաև Եվրախորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասի (Կիպրոս, Եվրոպական ժողովրդական կուսակցություն) և Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար Պիտեր վան Դալենի (Նիդերլանդներ, Եվրոպական ժողովրդական կուսակցություն) հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել է Արցախի հիմնախնդիրը, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից շարունակվող հայատյաց քաղաքականությունը, Արցախում չդադարող ռազմական սադրանքները (մասնավորապես՝ Խնապատ-Խրամորթ հատվածում լարվածությունը և Փառուխ գյուղի ու Քարագլուխ բարձունքի մի հատվածի նկատմամբ ադրբեջանական վերահսկողության հաստատումը), հոգեբանական տեռորը և մարդասիրական աղետի ստեղծումը, որի նպատակն Արցախի հայաթափումն է։ Արթուր Խաչատրյանը զրուցակիցներին տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի, ադրբեջանական ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ նկրտումների մասին։ Առանձնակի ուշադրություն է դարձվել Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցին։ Զրուցակիցների խնդրանքով պրն․ Խաչատրյանը ներկայացրել է ընդդիմության մոտեցումները Արցախի հարցի լուծման վերաբերյալ՝ կարևորելով Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի հարգումը և Ադրբեջանի կազմում Արցախի որևէ կարգավիճակի բացառումը։ Պրն․ Խաչատրյանը նաև զրուցակիցներին ներկայացրել Հայաստանի ներքաղաքական իրավիճակը և վերջին զարգացումները՝ բարձրաձայնելով ցուցարարների և ցույցերը լուսաբանող լրագրողների նկատմամբ ուժի անհամաչափ կիրառման հարցը։

Առանձին հանդիպում տեղի է ունեցել նաև ԵԽ-ում Ադրբեջանի հարցով հատուկ զեկուցաբեր Զելյանա Զովկոյի հետ։ Հանդիպման թեման Արցախի հիմնախնդիրն էր, ինչպես նաև Ադրբեջանի՝ պետական մակարդակով տարվող հայատյաց քաղաքականությունը։

Այցն ամփոփվել է Բրյուսելում ՝ Բելգիայի Հայ Դատի հանձնախմբի անդամների հետ կլոր սեղան-քննակմամբ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+