Արման Թաթոյանն ու Նինո Լոմջարիան հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ախալքալաքում հայերի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը։
Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան տեղեկացրել է, որ միջադեպի հետ կապված հանգամանքներն առաջին իսկ պահից եղել են իրենց անմիջական ուշադրության կենտրոնում։
Նինո Լոմջարիան նշել է, որ Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակի հատուկ ներկայացուցիչը եղել է ոստիկանությունում և հիվանդանոցում։ Միջադեպի մասնակիցներից մեկն անմիջապես ազատ է արձակվել, մյուսը բուժում է ստանում։
Արման Թաթոյանն ու Նինո Լոմջարիան նշել են, որ որևէ խնդրի պարագայում թե՛ հայերը, թե՛ վրացիները կարող են դիմել Վրաստանի և Հայաստանի հանրային մարդու իրավունքների պաշտպաններին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







