Մայրաքաղաքում այսօր ցերեկը, մայիսի 7-11-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:
Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18մ/վ: Մայիսի 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարզերում այսօր ցերեկը, մայիսի 7-10-ը, 11-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 6-ի երեկոյան ժամերին և 7-ի գիշերն առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ։
Մայիսի 6-11-ն առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Մայիսի 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







