Այսօր՝ հունիսի 20- ին , « Ահազանգ » շարժման անդամները շարունակում են նստացույց անել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի դիմաց : Նրանք բողոքում են եկամտային հարկի համահարթեցման դեմ :
Ակցիայի մասնակիցները առաջարկում են սահմանել չհարկվող շեմ՝ առնվազն կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքի չափով , ունենալ քառաստիճան պրոգրեսիվ դրույքաչափեր , առաջին դրույքաչափը պետք է առնվազն 10 %- ային կետով նվազ լինի երկրորդից , իսկ երկրորդը և երրորդը առնվազն 5 %- ային կետով համապատասխանաբար նվազ լինեն հաջորդող դրույքաչափերից , առաջին դրույքաչափը պետք է տարածվի եկամուտների այն շեմի վրա , որը բավարար է չորս անդամից բաղկացած միջին ընտանիքի նվազագույն կենսաապահովման զամբյուղն ապահովելու համար , բարձրացնել նվազագույն աշխատավարձը և այն սահմանել կենսաապահովման նվազագույն զամբյուղի արժեքից բարձր՝ միջին աշխատավարձի 50-60 % միջակայքում :
« Ահազանգ » շարժման անդամները հույս ունեն , որ նույնիսկ այն պատգամավորները , որոնք առաջին ընթերցման ժամանակ կողմ են քվեարկել նախագծին , այս անգամ դեմ կլինեն :
Ակցիայի մասնակիցներին մոտեցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը , զրուցել և խոստացել ուսումնասիրել նախագիծն ու կարծիք հայտնել։
Նշենք , որ երեկվանից « Ահազանգ » նախաձեռնության անդամները նստացույց են իրականացնում ԱԺ — ի դիմաց : Նրանք պահանջում են չեղարկել Հարկային օրենսգրքի փաթեթով առաջարկվող եկամտային հարկի համահերթեցումը : Նախաձեռնության անդամներն ունեն պաստառներ՝ « ոչ համահարթեցմանը », « ոչ համահարթ սպասարկմանը » և այլ գրություններով :
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







