« Ժողովուրդ » օրաթերթը գրում է ․ «« Ձորակ » հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնում անմարդկային խախտումներ են հայտնաբերվել . այստեղ ուսումնասիրություններ է իրականացրել Հայաստանի օմբուդսմենի գրասենյակը : Կենտրոնի ատամնաբուժական սենյակում ժամկետանց դեղեր են հայտնաբերվել : « Ձորակ »- ի տնօրեն Սամվել Խաչատրյանը , « Ժողովուրդ » օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս բացահայտումներին , հայտարարեց , որ այդ թերությունները վերացվել են , բայց զրույցի ընթացքում նա բարձրաձայնեց մեկ խնդրի մասին : Պարզվում է ` խնամքի կենտրոնի ` դեղերի ձեռքբերման համար հայտարարված մրցույթները չեն կայանում , քանի որ պահանջած քանակությունը քիչ է , ինչի պատճառով մասնակիցները հրաժարվում են մասնակցել մրցույթին . « Զանգում ենք դեղատներին , խնդրում ենք , չեն գալիս մասնակցելու , ասում են ` քիչ է քանակությունը , չնչին գումար է կազմում : Բարեգործները մատաղ են բերում , խնդրում ենք ` էս երկու դեղը բերեք , բայց դա հետո մենք հաշվապահության կողմից մուտքագրում ենք , որ բարեգործի կողմից է »: Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում :
« Փաստ » օրաթերթը գրում է . Իշխանությունները պատրաստվում են ստեղծել քննիչ հանձնաժողով , որն ուսումնասիրության կենթարկի ՀՀ – ում նախկինում տեղի ունեցած ընտրությունների ընթացքը։ « Փաստ » թերթի տեղեկություններով՝ իշխանական կուլիսներում ներկայումս ակտիվորեն նոր գաղափար է շրջանառվում : Ըստ մեր աղբյուրների՝ իշխանությունները մտադրություն ունեն Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքների արդյունքներն ամփոփելուց հետո նոր նախաձեռնությամբ հանդես գալ : Ըստ այդմ՝ իշխանությունները պատրաստվում են ստեղծել քննիչ հանձնաժողով , որն ուսումնասիրության կենթարկի ՀՀ – ում տեղի ունեցած ընտրությունների ընթացքը :
Սակայն մեզ այդպես էլ չհաջողվեց ճշտել , թե ինչ ժամանակահատվածի մասին է խոսքը , այսինքն՝ հատվածակա՞ն , թե՞ ամբողջական է լինելու ուսումնասիրությունը , մասնավորաբար՝ արդյոք այդ հանձնաժողովը կուսումնասիրի՞ 1995-96 թթ . տեղի ունեցած ընտրությունների ու հանրաքվեի արդյունքները , թե՞ ուսումնասիրության « գիծը » կ ս կսի 1998 թվականից »,- գրում է թերթը :
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում :