«Տաշիր» բարեգործական հիմնադրամն ու «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը բնակարաններ են նվիրել Վանաձորի կարիքավոր ընտանիքներին:
Հայաստանի սոցիալապես անապահով ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում վանաձորցի ընտանքիներն իրենց անչափահաս երեխաների հետ կոնտեյներներից կտեղափոխվեն նոր բնակարաններ։
«ՀԷՑ» ընկերության հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Նատալյա Սարջանյանի խոսքով ՝ անցած տարիների ընթացքում «Տաշիր»-ի և «ՀԷՑ»-ի ջանքերով ուսումնասիրվել է վագոն-տնակներում բնակվող ընտանիքների վիճակը: Նատալյա Սարաջյանը նշել է, որ Վանաձորում շատ են նման ընտանիքները և համոզմունք է հայտնել, որ բնակարանային խնդիրը լուծելուց հետո ինչպես երեխաները, այնպես էլ նրանց ծնողները «կկենտրոնանան այլ, ավելի կարևոր խնդիրների լուծման վրա»:
Համաձայն «Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ վանաձորցի ընտանիքների մի մասը առաջիկա ամիսներին բնակարաններ կստանան:
Նշենք, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի կողմից բնակարանների տրամադրման ծրագրի առաջին փուլում 20 ընտանիքներ ստացել են բնակարաններ։
«Տաշիր» բարեգործական հիմնադրամն ու «ՀԷՑ» ընկերությունների ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են Հայաստանի սոցիալապես Հայաստանի սոցիալապես անապահով ընտանիքներին բնակարանների տրամադրման ծրագիրը շարունակական բնույթ է։.
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







