Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից հանցավորության դեմ պայքարի գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված լայնածավալ օպերատիվ — հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է մի խումբ անձանց կողմից կաշառք ստանալու պատրվակով ուրիշի գույքը հափշտակելու դեպք :
Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն ` Հ այսատանի Հ անրապետության երկու քաղաքացիներ , ՀՀ պաշտպանության նախարարության և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի տարբեր ստորաբաժանումների որոշ հրամանատարներին , ինչպես նաև քաղաքացիներին ներկայանալով իբրև « Կառավարության հատուկ ծառայության », « Հետախուզության », Ազգային անվտանգության ծառայության գեներալներ և կրելով համապատասխան ուսադիրներով համազգեստներ , չարաշահելով մի շարք ՀՀ քաղաքացիների վստահությունը , ժամկետային զինծառայության մեջ գտնվող նրանց որդիներին ծառայության վայրում ցանկալի ստորաբաժանումներում տեղավորելու կամ վաղաժամկետ զորացրելու համար , հրամանատարական կազմին և բժիշկ — մասնագետներին կաշառք տալու պատրվակով , 2018 թ . սեպտեմբերից խաբեությամբ պահանջել և հափշտակել են 600-1500- ական ԱՄՆ դոլարին համարժեք գումարներ :
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով :
Նշված անձինք ՀՀ ԱԱԾ — ում խոստովանել են իրենց մեղքը , զղջացել կատարած արարքի համար :
Կատարվում է նախաքննություն :
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







