Հունիսի 22-ի ժամը 18:29-ին հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Լեհվազ գյուղի սկզբնամասում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարությունից։
Ըստ հաղորդվող տեղեկությունների՝ կրակը ոչնչացրել է մոտ 10 հա բուսածածկ տարածք: Հունիսի 23-ին, ժամը 05:20-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Նշենք, որ հրդեհը մարվել է այսօր ժամը 11:00-ին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







