Երևանի ավագանին այսօր՝ հունիսի 26-ին նիստ է հրավիրել։ Նիստի օրակարգում ներառված առավել առանցքային հարցերից են`
1.Սողոմոն Բալյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին հարցը:
2․ Երևան համայնքի սեփականություն համարվող 50 % ավելի բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների կողմից 2018 թ. տարեկան գործունեության արդյունքներով առաջացած զուտ շահույթի բաշխման ուղղությունները և Երևանի բյուջե վճարման ենթակա շահութաբաժինների չափերը հաստատելու մասին հարցը:
3․«Երևանտրանս» և «Ձևավորում» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից 2017 թ․ տնտեսական գործունեության արդյունքներով հաշվարկված շահութաբաժինների վճարումը Երևանի բյուջե սահմանված ժամկետում չկատարելու համար տոկոսների հաշվարկումից ու վճարումից ազատելու մասին հարցը:
4․. Երևան համայնքի սեփականություն համարվող Չեխովի փողոցի հ.24 շենքի հ.11 բնակարանն անհատույց օտարելու մասին հարցը:
5. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին հարցը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







