«Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության մասին» համաձայնագրի թիվ 12 փոփոխությամբ նախատեսվում է լրացուցիչ 7,449,000 ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական հատկացումների իրականացում, որն ուղղվելու է ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, զբոսաշրջությանոլորտներում ԱՄՆ ՄԶԳ կողմից իրականացվելիք ծրագրի ֆինանսավորմանը:
Հարկ է նշել, որ համաձայնագրի շրջանակներում ամերիկյան կողմի տրամադրած դրամաշնորհների ընդհանուր գումարը նախքան լրացուցիչ հատկացումը կազմում էր 73,255,406,36 ԱՄՆ դոլար:
Մեկ այլ՝ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև 2013թ. սեպտեմբերի 28-ին կնքված «Առավել մասնակցային, արդյունավետ և հաշվետու կառավարման զարգացմանն ուղղված» համագործակցության համաձայնագրի թիվ 7փոփոխությամբ նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 8,599,250 ԱՄՆ դոլարի լրացուցիչ ֆինանսավորում: Լրացուցիչ օժանդակությունն առաջին հերթին ուղղվելու է հետևյալ ծրագրերի իրականացմանը՝ ընտրական գործընթացների թափանցիկություն, հաշվետվողականություն և արդյունավետություն, ընտրական վարչարարություն և ընտրական իրավական դաշտի բարելավում, ընտրողների կրթության ամրապնդում, ընտրական գործընթացներում քաղաքացիական ներգրավվածության խթանում, արդյունավետ ռազմավարական հաղորդակցության արշավների և հանրային շփումների խրախուսում, ինչպես նաև խորհրդարանի հետ ընտրողների կապի ամրապնդում:
Փոփոխությամբ նախատեսվում է նաև համաձայնագրի ավարտի ամսաթիվը 2020 թվականի սեպտեմբերի 30-ից երկարաձգել մինչև 2023 թվականի սեպտեմբերի 30-ը, ինչն էլ հնարավորություն կտա ավելի արդյունավետ դարձնել համաձայնագրով սահմանված ծրագրերի իրականացումը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







