«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը հայտարարել է, որ Հայաստանից Ռուսաստան չվերթների քանակը ավելացվում է։
Հուլիսի 8-ից սկսած «Արմենիա» ավիաընկերությունն ամեն օր՝ օրական երկու չվերթ կիրականացնի Երևանից դեպի Մոսկվա:
Նախատեսվում է նաև Գյումրի-Մոսկվա-Գյումրի երթուղով չվերթների հաճախականության ավելացում։ «Պոբեդա» ավիաընկերությունը հուլիս ամսից կիրականացնի հավելյալ ութ չվերթ՝ Գյումրի-Մոսկվա-Գյումրի երթուղով:
«Աերոֆլոտ» և «Nord Wind» ավիաընկերությունները փոփոխում են օդանավերի տիպերը: «Աերոֆլոտ» ընկերությունը յուրաքանչյուր չվերթին կավելացնի 40 նստատեղ, իսկ «Nord Wind» ավիաընկերությունը 4 չվերթ կիրականացնի 400 տեղանոց օդանավերով:
«Հերթերը շատ են», «ազատականացում մոտ ապագայում չի լինի»․ հարցում՝ շենգեն վիզաների տրամադրման մասին
Ապրիլից մեկնարկել է Եվրամիության հետ վիզաների ազատականացման բանակցությունների երկրորդ փուլը: Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մայիսի 9-ին հայտնել էր, որ...