Հուլիսի 7-ին ահազանգեր են ստացվել հանրապետուոթյան տարբեր շրջաններում խոտածածկ տարածքների բռնկված հրդեհների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Արտակարգ իրավիճակներ նախարարության պաշտոնական համացանցային կայքը։
Աղբյուրը նշվում է, որ հրդեհներ բռնկվել են մասնավորապես Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում մոտ 300 քմ և Սյունիքի մարզի Կապան քաղաքում մոտ 1500 քմ 3000քմ մակերեսով տարածքներում։ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ հրդեհները արդեն իսկ մարված են։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







