Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը կիսվել է Հայաստան այցի տպավորություններով, իր Ֆեյսբուքյան էջում հրապարակելով Սևանավանք կատարած այցի լուսանկարները։
Դոնալդ Տուսկը նշել է, որ Հայաստանը եվրոպական ընտանիքի և մշակույթի անբաժանելի մասն է:
«Անկեղծ մարդկանց վայր, ում համար ազատությունն արժեք է: Սևանավանքը հուշարձան է, որը փաստում է Հայաստանի հազարամյա ազդեցությունը եվրոպական մշակույթի վրա»,- գրել է Դոնալդ Տուսկը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







