Բաղադրատոմս
2 հատ լավաշ
4 հատ խաշած ձու
200գ. պանիր
մեկ կապոց կանաչի
3ճ.գ. թթվասեր
աղ
արևածաղկի ձեթ
Պատրաստման եղանակ
1 Խաշել ձվերը 8 րոպե, հովացնել և կեղևազրկել։
2 Լվանալ կանաչին և մանր կտրատել։
3 Քերել ձուն և պանիրը։
4 Բոլոր պատրաստի բաղադրիչները խառնել, ավելացնել աղ։
5 Ավելացնում ենք թթվասեր և կրկին խառնում։
6 Քառակուսի մասերի կտրատել լավաշը։
7 Մեջտեղի հատվածում դնել միջուկը և փաթաթել։
8 Արդեն տաքացած թավայի վրա լցնել արևածաղկի ձեթ և տապակել լավաշով ձողիկները 2 կողմերից մինչև կարմրեն։
9 Որպեսզի ձողիկները չքանդվեն, կարող եք նախքան տապակելը դրանք թաթախել ձվր մեջ։
Կալորիաներից խուսափելու համար կարող եք նաև պատրաստել նախուտեստը ջեռոցի մեջ։