Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հյուրընկալվել է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում, ծանոթացել կենտրոնի գործունեությանը։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Կենտրոնի տնօրեն Պատվական Հախինյանը նշել է, որ կենտրոնի նպատակը բարենպաստ բիզնես միջավայրի ստեղծումն է տեխնոլոգիական ընկերությունների համար: Կենտրոնն օգնում է սկսնակ ընկերություններին, տեխնոլոգիական թիմերին իրենց գաղափարները վերածել հաջողակ բիզնեսի: Սկսած 2016 թվականից՝ կենտրոնի աքսելերացիոն ծրագրերին մասնակցել է մոտ 30 թիմ: Գործունեության մյուս ուղղությունը վերաբերում է մասնագիտական կարողությունների զարգացմանը։ Կազմակերպվում են ծրագրավորման տարբեր դասընթացներ բոլոր տարիքի անձանց համար՝ սկսած 10 տարեկանից։
ՀՀ նախագահը շրջայց է կատարել կենտրոնի տարածքում, զրուցել դասընթացների մասնակից երեխաների հետ, այնուհետև հանդիպել է կենտրոնում տեղակայված ընկերությունների ներկայացուցիչների հետ, հետաքրքրվել նրանց գործունեությամբ, ինչպես նաև պատասխանել նրանց հարցերին։
«Իմ կոչը ձեզ հետևյալն է՝ մտածեք մեծ։ Որքան փոքր մտածենք, այնքան փոքր ենք զարգանալու։ Հետևաբար՝ գոյատևելու ենք, ոչ թե հաղթելու։ Սա շատ էական է։ Ձեր ստեղծագործական կյանքում մեծ մտածեք, մի վախեցեք անհաղթահարելի կամ դժվար թվացող խնդիրներին դեմ հանդիման կանգնելուց, փորձեք դրանք լուծել»,- նշել է Արմեն Սարգսյանը։
ՀՀ նախագահի խոսքով քսանմեկերորդ դարում աշխարհն արագ փոխվում է, և ով դա չի նկատում՝ ուշանալու է և խորհուրդ է տվել քայլել այդ փոփոխություններին համահունչ և ստեղծել այնպիսի արտադրանք, որը մրցունակ կլինի աշխարհում։
«Մրցունակ լինելու համար մենք պետք է ունենանք լավագույն արտադրանքը։ Դրա մոդելը մենք ունենք․ գյուղատնտեսության մեջ մենք ունենք հայթեք՝ կոնյակ։ Նույն խաղողից մենք պատրաստում ենք կոնյակ, որը ոչ այլ ինչ է, քան խաղողի հյութի հայթեքը։ Այսինքն, եթե մենք որևէ տեղ ինչ-որ բան պիտի զարգացնենք, դա առնվազն պետք է հայկական կոնյակի նման լինի։ Եթե մենք հայթեք ենք զարգացնում այստեղ, դա պետք է լինի լավագույն արհեստական բանականության մակարդակի»,-ընդգծել է ՀՀ նախագահը։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը խստորեն դատապարտում է խորհրդարանում պատգամավորների հետ կապված միջադեպը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խստորեն դատապարտել է հուլիսի 8-ին խորհրդարանի նիստերի դահլիճում պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը։ Նա...