Հետխորհրդային երկրներում ռուսաց լեզվի կրողների համար կհեշտացվի Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ստանալու գործընթացը: Պետական Դուման մտադիր է հնարավորինս դյուրացնել քաղաքացիություն ստանալու ընթացակարգերը:
Պետդումա ներկայացված առաջարկություններով նախատեսվում է քվոտավորումից դուրս ՌԴ-ում ժամանակավոր կեցության իրավունք տրամադրել այն անձանց, ովքեր ծնվել են Ռուսաստանում, տեղափոխվում են Ռուսաստան փախստականի իրավունքների պաշտպանության մասին միջազգային համաձայնագրի շրջանակներում, որը կնքվել է ՀՀ և այլ երկրների հետ: Այս մասին հայտնում է «Պարլամենտսյկայա գազետա»-ն:
Ընդհանուր առմամբ ընդլայնվելու է այն անձանց շրջանակը, որոնք կարող են ժամանակավոր կեցության իրավունք ստանալ:
Նշվում է, որ Պետդուման օրինագիծը կքննարկի երրորդ ընթերցմամբ լիագումար նիստում, որը մեկնարկում է հուլիսի 23-ին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







