Խաբարովսկում մանկական վրանային ավանում հրդեհ է տեղի ունեցել, ինչի արդյունքում երկու զոհ կա: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:
Զոհերն աղջիկ երեխաներ են, որոնցից մեկը 11 տարեկան է: Այս պահին հիվանդանոցում շարունակում է մնալ երեք երեխա, նրանցից 2-ի վիճակը ծանր է:
Ողբերգական ելքով հրդեհի ժամանակ վրանային ավանում եղել է 189 երեխա:
ՌԴ ՔԿ-ում արդեն քրեական գործ է հարուցվել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







