Եգիպտոսում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով այս պահի դրությամբ Հուրգադայում է մնացել ՀՀ մոտ հարյուր քաղաքացի։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունն իր Ֆեյսբուքյան էջում։
Համաձայն ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագորթյան՝ Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է վերոհիշյալ քաղաքացիների, ինչպես նաև՝ փոխադրող ընկերության հետ և ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը խնդիրը կարգավորելու համար։
Եգիպտոսում ՀՀ դեսպանության թեժ գիծն է՝ +20 120 705 0580:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







