Այսօր՝ հուլիսի 28-ին ժամը 07։30-ից 08։00-ն ընկած ժամանակահատվածում Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի վարչական տարածքում տեղի է ունեցել ավտովթար։
Nissan Pathfinder մակնիշի 77 DD 377 համարանիշի ավտոմեքենան Արգինա-Քարակերտ ավտոճանապարհի 5 կմ հատվածում՝ Քարակերտ գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հսկայական քարերին, մի քանի պտույտ շրջվել և հայտնվել ձորակում։ Վթարի հետևանքով մահացել է հայտնի բժիշկ Նվեր Կիրակոսյանը, ում դին հայտնաբերվել է ավտոմեքենայից մոտ 20 մետր հեռավորության վրա։
Այս պահին քննիչների կողմից դեպքի վայրի զննություն է կատարվում։ Նշենք, որ մահացածը բժիշկ-ակադեմիկոս, «Նվեր-Անի» բժշկական դիագնոստիկ կենտրոնի տնօրենն էր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







