ՀՀ Լոռու մարզի Թումանյան կայարանի մոտակայքում այրվել է բեռնատար գնացքի շարժակազմ՝ վառելիքով բեռնված գլանատակառներ: Այս մասին հայտնումէ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունը հրդեհի մասին ահազանգն ստացել է հուլիսի 29-ին, ժամը 04:00-ին և դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից 9 մարտական հաշվարկ։
Համաձայն ԱԻՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ Բագրատաշենից Գյումրի ուղևորվող շարժակազմը բաղկացած է եղել 29 վագոնից, որոնցից 17-ը գլանատակառներ են (50 տ տարողությամբ), բեռնված վառելիքով (բենզին), 4-ը բեռնված ցորենով, 1-ը ալյումինե նյութերով, իսկ մնացած շարժակազմերը դատարկ ենեղել։ Գծերից դուրս է եկել գնացքի երկրորդ լոկոմոտիվը:
ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի կողմից հրդեհը մեկուսացվել է ժամը 06:31-ին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







