Յուրաքանչյու մարդ ձգտում է հանգստի, անգամ եթե վարում է պասիվ կյանք: Դա բոլորի իրավունքն ու ձգտումն է , սակայն ինչպես հաղթահարել հետարձակուրդային շրջանը , ինչպես վերադառնալ և ինտեգրվել կրկին բնականոն կյանքին:
Այսօր Armenia Today -ը կփորձի արձակուրդ գնալու և արձակուրդից վերադառնալու հետ կապված մի քանի դիտարկում կատարել։
1․ Մարդուն հատուկ է այն, որ աշխատանքային ակտիվ փուլից ավելի հեշտ է հոգեբանորեն դուրս գալը , քան կրկին հանգստից աշխատանքի վերադառնալը , հետևաբար առաջ են գալիս որոշ հոգեբանական ճնշվածություն, սթրես: Ինչպե՞ս հաղթահարել , ստեղծված հոգեվիճակը ։
Անկախ այն հանգամաքից ՝ արձակուրդ է , թե ոչ, դա կախված է մարդու տեսակից , արդյոք այդ մարդը հոգեբանորեն ուժեղ մարդ է ,կայուն է և կայացած: Մարդը չպիտի տրվի բացասական էմոցիոնալ դաշտին և ամեն պարագայում պիտի կարողանա վերահսկել իր զգացմունքները: Այնուհանդերձ , անկումների ժամանակ խորհուրդ է տրվում ՝ շոկոլադ, կարմիր գինի և բնություն: Կարևոր է «ուշադրության տողափոխումը» այն է ՝ ընկերների միջավայրում լիցքաթափվելը, ֆիլմ դիտելը , բայց պարտադիր՝ հումորային: Այս վերը նշված քայլերը կոգնի հիմնականում հաղթահարել դեպրեսիան և ավելի սահուն անցում կատարել բնականոն առօրյա:
2․ Շատերը նախընտրում են ակտիվ հանգիստ , արդյո՞ք դա խոսում է մարդու տեսակի մասին, թե՞ իրականում դժվար է անցումային շրջանը ՝ ակտիվ աշխատանքից , պասիվ հանգստի:
Դա կախված է մարդու ինդիվիդուալ տեսակից և նրա վարած կենցաղից: Ամեն դեպքում, մարդն իր հանգիստը անցկացնում է իր հոգուն համարժեք:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







