Յուրաքանչյուր տարի՝ հուլիսի 30-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես ընկերության միջազգային օր։ Ընկերության միջազգային օրը ամենաերիտասարդ տոներից մեկն է օրացույցում։ Այն հաստատվել է 2011 թ․ ապրիլի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանի ժամանակ։
Ընկերության միջազգային օրը հռչակելու հիմնական նպատակը տարբեր երկրների միջև ընկերական հարբերությունների ձևավորման կամ շարունակականության ապահովումն է։
Համաձայն ՄԱԿ-ի ընդունած բանաձևի՝ ազգերի, երկրների, մշակույթների միջև ընկերությունը կոչում է խաղաղության և կամուրջներ ստեղծում հասարակությունների միջև, ինչը նպաստում է մշակութային բազմազանության ձևավորմանը։
Ընկերության միջազգային օրվա խնդիրներից է երիտասարդների, ինչպես նաև ապագա առաջնորդների ուշադրությունը սևեռել հասարակական գործունեության վրա, որն ուղղված է տարբեր մշակույթների հարգալից ըմբռնմանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







