Ստամբուլի Հայդարփաշա թաղամասում ընթանում են «Մարմարայ» (Բոսֆորի տակով անցնող մետրո) նախագծի իրականացման աշխատանքները։
Շինարարական հորատման աշխատանքների ընթացքում այդ տարածքում անընդհատ ի հայտ են գալիս պատմամշակութային արժեք ունեցող իրեր և կառույցների ավերակներ։
Վերջերս հայտնաբերված ավերակներից պարզ է դարձել, որ այդ տեղանքը 1500 տարի առաջ հանդիսացել է նավահանգստային քաղաք։
Այժմ էլ հորատման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 5-րդ դարի եկեղեցի։ Սակայն եկեղեցու ծագման վերաբերյալ տեղեկություններ և այլ մանրամասներ չեն հաղորդվում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







