Արգենտինայի Ռոսարիո քաղաքում մահացել է Հայոց ցեղասպությունից փրկված վերջին բնակչուհին՝ Ասանա Սարգսյանը, որն օգոստոսի 4-ին կդառնար 98 տարեկան:
1921 թ․ ծնված Ասանան ամենամեծն էր ընտանիքի հինգ երեխաներից (Կարապետ, Անժելա, Միհրան, Լևոն): Հայուհու հիշողությունից չմաքրվեց միայն այն, որ թուրքերը կոտորել են իր ողջ ընտանիքը:
1926 թ․ Ասանան եղբոր՝ Կարապետի և մայրիկի՝ Օղիդա Հովհաննիսյանի հետ Մարսելից նավով տեղափոխվել է Արգենտինա: Այստեղ նա հանդիպել է իր սիրուն՝ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած Կիրակոսին:
Վերջիններս ամուսնացել են և Ասանան լույս աշխարհ է բերել 3 երեխա: Հետագայում ընտանիքը համալրվեց` 10 թոռով և 10 ծոռով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







