Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը հայտնել է, որ Սև ծովի առափնյա հատվածում 3-4 բալ ուժգնությամբ փոթորիկ է: Այս մասին տեղեկացրել է Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը։
ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը նշել է, որ ժամանակավորապես արգելվում է Սև ծով մտնել:
«Հաշվի առնելով վտանգավորության աստիճանը՝ խորհուրդ ենք տալիս հեռու գտնվել առափնյա հատվածից»,- հայտնել են դեսպանությունից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







