Ռուսական «Պոբեդա» ավիաընկերության դեպի Հայաստան իրականացվող չվերթների դադարեցմանը հանգեցրած խնդիրը լուծված է: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն:
Այսօր հանդպում է կազմակերպվել «Պոբեդա»-ի և «Շիրակ» օդանավակայանի ներկայացուցիչների հետ։
«Պոբեդա» ընկերության ներկայացուցիչ Վարդան Ալեքսանյանը ևս մեկնաբանել է ստեղծված իրավիճակը և նշել է, որ խնդիրն արդեն լուծված է։
«Մենք արդեն իսկ խոսել ենք ռուսական «Պոբեդա» ավիաընկերության հայաստանյան ներկայացուցչի հետ և մեզ ասացին, որ խնդիրը լուծված է: Այսօր հանդիպում ենք կազմակերպել «Պոբեդա»-ի և «Շիրակ» օդանավակայանի ներկայացուցիչների հետ»,- տեղեկացրին կոմիտեից:
Նշենք, որ ավելի վաղ տեղեկատվություն էր ստացվել այն մասին, որ Լոուքոսթեր «Պոբեդան» դադարեցրել է Մոսկվայից Գյումրի ավիատոմսերի վաճառքը ձմռան սեզոնի համար:
Համաձայն այդ տեղեկատվության՝ թռիչքները ժամանակավորապես դադարեցվել են Գյումրիի օդանավակայանում վառելիքի լիցքավորման խնդիրների պատճառով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







