Արցախում կնկարահանվի հայ կինոռեժիսոր Ռոբերտ Դեֆի ու ռուս կինոռեժիսոր Ռանո Կուբաևաի «Վալտեր» ֆիլմը:
Ֆիլմում նկարահանվելու է նաև ֆրանսիացի հայտնի դերասան Բիբի Նասերին՝ «Տաքսի» ֆիլմի աստղ Սեմի Նասերիի կրտսեր եղբայրը:
Այս կապակցությամբ Ադրբեջանի մշակույթի նախարարությունը կդիմի Ռուսաստանի Մշակույթի նախարարությանը` իր բողոքն արտահայտելով Արցախում հայ և ռուս կինոռեժիսորների նկարահանումների համար։
Այս կապակցությամբ Մոսկվայի ադրբեջանական համայնքն արդեն դիմել է Ռուսաստանի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկուն:
Նշենք, որ «Վալտեր» ֆիլմը պատմում է անցյալ դարի 90-ականների իրադարձությունների մասին: Ֆիլմի գլխավոր հերոսը աշխատում է Մոսկվայում, սակայն վատ լուրը նրան ստիպում է վերադառնալ հայրենիք, Արցախ՝ մորը փրկելու կամ հուղարկավորելու համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







