Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:58

Ամուր մասնագիտական ​​փոխհարաբերություններին բնորոշ 3 հատկություններ

Ամուր մասնագիտական ​​փոխհարաբերություններին բնորոշ 3 հատկություններ

Եթե աշխատանքի վայրում դեռ չեք հիմնել ամուր հարաբերություններ, որին կարելի է վստահել անհրաժեշտության դեպքում արդյունքներ ապահովելու համար, ապա ժամանակն է սկսել: Հետազոտությունները ցույց են տվել, որ այլ մարդկանց կարեկցելու, առնչվելու և ուրիշների վրա ազդելու ձեր ունակությունը առանցքային հմտություն է հաջողության հասնելու համար:

Եկեք դիտարկենք հաջողության հասնելու երեք հատկությունները ավելի սերտորեն:

Հստակ նպատակ` մեր փոխհարաբերությունները հիմնված են այն բանի վրա, թե ինչպես ենք մենք միմյանց հետ կապված: Ենթադրություններ անելու փոխարեն ՝ առաջնորդները պետք է զարգացնեն իրենց համարձակությունն ու հմտությունները, որպեսզի իրենց փոխհարաբերությունների համար հստակ հիմք ու մտադրություն սահմանեն:

Փոխհարաբերությունների կարևորությունը գիտակցելը վճռական հիմք է ապահովում, որը կարող է կառուցվել և օգտագործվել որպես հիմնաքար` անխուսափելի դժվարություններ առաջանալու դեպքում:

Անհրաժեշտ հարաբերությունների գիտակցում. Ինչպես կարևոր է գիտակցել, որ հարաբերությունները հստակ հիմքերի կարիք ունեն, այնպես էլ կարևոր է գիտակցել, որ հարաբերությունները կարող են տարբեր բնույթ կրել: Այս հարցը ճիշտ դիտարկելու համար մեզ կօգնի սպեկտրի ձևով այն ներկայացնելը: Սպեկտրի մի ծայրում գործարքային հարաբերություններն են, որտեղ առկա է փոխգործակցության, փոխկապվածության կամ ծանոթության նվազագույն մակարդակ: Որպես օրինակ, պատկերացրեք, որ մոտակա խանութ եք մտնում մի շիշ ջուր կամ մի տուփ նուշ գնելու համար: Դուք և գանձապահը երկուսդ էլ միմյանցից ակնկալում եք նվազագույն պահանջներ և սպասումներ:

Սպեկտրի մեջտեղում փոխկապակցված հարաբերություններ են: Դրանք ներառում են ակնկալիքների ավելի բարձր աստիճան այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ընդհանուր նպատակները, ընդհանուր գիտելիքները և փոխադարձ հարգանքը:

Այնուհետև սպեկտրը շարունակում են փոխակերպող փոխհարաբերությունները: Փոխակերպող հարաբերությունները բնութագրվում են ազդեցության, փոխադարձության և խոցելիության մակարդակով: Այս հարաբերություններում մենք պետք է բավականաչափ հետաքրքրասեր լինենք և բաց լինենք դիմացինի արտահայտած տեսակետի հանդեպ:

Անգամ վատ ժամանակներում հարաբերությունները պահպանելու պարտականություն. Ամուր հարաբերությունները մեկ գիշերվա ընթացքում չեն առաջանում, և ոչ էլ մեկ գիշերվա ընթացքում ոչնչացվում. դրանք ամուր և դիմացկուն են: Հզոր հարաբերությունները դեռևս ունեն իրենց դիսոնանսները և տարաձայնությունները:

Նշեք այն հարաբերությունները, որոնք առավելագույն ազդեցություն են ունենում ձեր հաջողության վրա: Յուրաքանչյուր հարաբերությունների դեպքում ինքներդ ձեզ երեք հարց տվեք`

• Դուք և ձեր գործընկերները քննարկել և պայմանավորվել եք ձեր հարաբերությունների հստակ նպատակի շուրջ:

• Ո՞ր տեսակի փոխհարաբերությունն է (գործարքային, փոխկապակցված կամ փոխակերպող) առավել հարիր:

• Ինչպե՞ս է դրսևորվում նվիրվածությունը կամ նվիրվածության պակասը հարաբերությունների մեջ:

Հիմա, երբ անդրադարձ եք կատարել ձեր հարաբերություններին, մտածեք, թե որ ուղղությամբ է անհրաժեշտ աշխատանքներ տանել: Կա՞ն հատուկ գործողություններ, որոնք կարող եք ձեռնարկել հարաբերությունների ամրապնդման համար: Ժամանակ հատկացնելով ձեր թույլ հարաբերությունների ամրապնդմանը` կօգնեք ինքներդ ձեզ ուժեղ արդյունքներ ապահովել անգամ դժվար պայմաններում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+