Նյու Յորքի համալսարանի հետազոտողների մի խումբ համացանցից գտնելով ամենատարածված միֆերը քնի մասին, համեմատել է իրականության հետ։
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերը, ինչպես գիտենք, քնում էր օրական 4 ժամ: Նույնն էր նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի դեպքում։ Քիչ չեն պատմությունները այն հաջողակ գործարարների մասին, ովքեր զոհել են իրենց քունը և արդյունքում հասել հաջողության։ Պարզվում է որ 5-ժամյա քնի բացակայությունը ամենավտանգավորն է առողջության համար։
«Ես պետք է հանգստանամ քնելուց առաջ. Կարելի է հեռուստացույց դիտել», — ծանոթ միտք է, այնպես չէ՞:
Բժիշկների խոսքով գիշերային նորությունները անքնություն և սթրես են առաջացնում և ավելի դժվար է լինում հանգստանալն ու թուլանալը։
Բացի այդ, հեռուստատեսային էկրաններն ու շարժական հարմարանքները արտանետում են կապույտ լույս, ինչը ճնշում է մարմնում մելատոնինի ՝ քնի հորմոնի արտադրությանը:
Քնելու համար առողջ մարդուն հարկավոր է 15 րոպե։ Եթե այդպես չէ, հարկավոր է դիմել բժշկի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







